Քաղաքական

29.04.2021 08:01


Ադրբեջանցի զինվորականները հատուկ ջոկատայինների դասընթացներ են անցել Թուրքիայում

Ադրբեջանցի զինվորականները հատուկ ջոկատայինների դասընթացներ են անցել Թուրքիայում

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հաջողությամբ ավարտել են հատուկ նշանակության ջոկատայինների վերապատրաստման դասընթացները Թուրքիայի արեւմուտքում գտնվող Սպարտա նահանգում: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ դասընթացը կազմակերպվել է դպրոցի տարածքում, լեռնային հատուկ ջոկատայինների կենտրոնում և ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնում:

Դասընթացները տևել են 6 շաբաթ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ադրբեջանի ռազմական անձնակազմի համար դասընթացների ավարտի արարողություն է կազմակերպվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը