Քաղաքական

29.04.2021 13:37


Բլինկենն Ալիևի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի կարևորությունը

Բլինկենն Ալիևի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնել է պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի համագործակցության հարցեր:

«Պետքարտուղարն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի կարևորությունը: Պետքարտուղարը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի կարևորությունը՝ բանակցելու հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,-հայտնել է Փրայսը:

Այս խորագրի վերջին նյութերը