Աշխարհ

29.04.2021 21:47


«Ոչ մի տեղ գրված չէր, որ դա արգելված է». Իսրայելի ոստիկանությունը բերման է ենթարկել 2 տղամարդու, որոնք վերելակ են մտել ձիու հետ (տեսանյութ)

«Ոչ մի տեղ գրված չէր, որ դա արգելված է». Իսրայելի ոստիկանությունը բերման է ենթարկել 2 տղամարդու, որոնք վերելակ են մտել ձիու հետ (տեսանյութ)

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի ոստիկանությունը բերման է ենթարկել տղամարդկանց, որոնք ձիու հետ վերելակ են մտել և բարձրացել դրանով, գրում է Times of Israel-ը:

Այն հարցին, թե ինչն է եղել նման որոշման պատճառը, ձիու տերը նշել է. «Ոչ մի տեղ գրված չէր, որ ձիուն չի կարելի վերելակ մտցնել: Ես չէի կարող իմ կենդանուն դրսում թողնել: Սա թանկ ձի է, և նրան հաստատ կգողանային ինձանից»:

Ի պատասխան բնակելի համալիրի վարչակազմն արձագանքել է՝ վերելակներ ձի մտցնելու առնչությամբ սահմանված արգելքի մասին այսուհետ առանձին տողով կզգուշացվի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը