Աշխարհ

30.04.2021 14:06


Չեխիայում զանգվածային բողոքներ են անցկացվել երկրի նախագահի դեմ

Չեխիայում զանգվածային բողոքներ են անցկացվել երկրի նախագահի դեմ

Ապրիլի 29-ին մի քանի հազար մարդ մասնակցել Է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի դեմ բողոքի ակցիաներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը: Բողոքողները հավաքվել են կենտրոնական Վացլավսկե հրապարակում:

Նրանք պահպանել են սոցիալական հեռավորությունը եւ դիմակներ կրել:

Ակցիայի մասնակիցները Զեմանին մեղադրում են պետական դավաճանության մեջ եւ պահանջում, որպեսզի խորհրդարանը համապատասխան մեղադրանք առաջադրի նախագահին՝ կապված 2014 թվականին Չեխիայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի պահին Վրբետիցայում «ռուսաստանյան գործակալների» ներկայության մասին տվյալների բացակայության վերաբերյալ վերջերս արած նրա հայտարարությունների հետ:

Երկրի նախագահի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Չեխիայի այլ քաղաքներում:

Ապրիլի 17-ին Չեխիայի իշխանություները հաղորդել Էին Ռուսաստանի 18 դիվանագետների արտաքսելու որոշման մասին:

Պրահայի վարկածով, խոսքը հետախուզության աշխատակիցների մասին Է, որոնք աշխատում Էին դիվանագիտական քողարկման ներքո: Չեխիայի իշխանություններն այդ քայլին են գնացել, քանի որ, իրենց վարկածով, Ռուսաստանի հատուկ ծառայությունները, պարզվել Է, մասնակից են 2014 թվականին Վրբետիցա չեխական բնակավայրում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին: Այդ ժամանակ զոհվել Է երկու մարդ:

ՌԴ ԱԳՆ-ն, ի պատասխան, Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցների հայտարարել Է «անցանկալի անձ»: Դրա հետ մեկտեղ ապրիլի 25-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել Է, որ անվտանգության տեղեկատու ծառայությունը (Չեխիայի հակահետախուզություն) ոչ մի ապացույց չունի այն բանի կապակցությամբ, որ «ռուսաստանյան գործակալներն» իբր պայթյունի պահին այցելել են Վրբետիցա գյուղի շրջան: «Եկեք սպասենք հետաքննության արդյունքներին եւ միայն դրանից հետո որոշում կայացնենք»,-ընդգծել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը