Քաղաքական

04.05.2021 18:29


Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը

Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:

«Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի հետ վերադարձրած հայցերից մեկն է, որ ասել էր, որ վարչական ակտ չկա, այժմ Վերաքննիչ դատարանն ասեց, որ վարչական ակտ կա, անկախ նրանից՝ դա նախագահը ստորագրել է, թե՝ ոչ: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը ասել էր՝ այս տեսակ հայցը պետք է քննվի Վարչական դատարանում, անկախ նրանից՝ իրավունքի ուժով է ակտը ընդունվում, թե ստորագրվում է ՀՀ նախագահի կողմից»,-պարզաբանեց նա:

Նա նշեց, որ ընդհանուր երեք հայց է ներկայացված եղել, այս երկրորդ հայցը պետք է քննվի Վարչական դատարանում:

Այս խորագրի վերջին նյութերը