Քաղաքական

04.05.2021 20:30


Մուրադովի ջանքերով երեք գերի է վերադարձել Հայաստան (տեսանյութ)

Մուրադովի ջանքերով երեք գերի է վերադարձել Հայաստան (տեսանյութ)

Քիչ առաջ Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։ Այստեղ են նաև շտապ օգնության մեքենաները։

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ Ռուստամ Մուրադովն իր հետ 3 ռազմագերի է բերում՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, գերիների վերադարձը ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհիվ է, ով այսօր ամբողջ օրը բանակցություններ է վարել Բաքվում։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը