Աշխարհ

06.05.2021 09:02


Ցուցարարները փորձել են ներխուժել Կոլումբիայի Կոնգրեսի շենք

Ցուցարարները փորձել են ներխուժել Կոլումբիայի Կոնգրեսի շենք

Բոգոտայում բողոքի ցույցի մասնակիցները փորձել են ներխուժել Կապիտոլիումի շենք, որտեղ հավաքվում են Կոլումբիայի Կոնգրեսի վերին և ստորին պալատների ներկայացուցիչները: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է սենատոր Մաուրիսիո Տորոն, գրում է ТАСС-ը:

«Մի քանի րոպե առաջ մենք ստիպված եղանք տարհանել Կոնգրեսի տարածքը անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ բողոքի ցույցի մասնակիցներից ոմանք փորձում էին ներս մտնել»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Բոգոտայի քաղաքապետ Կլաուդիա Լոպեսն իր հերթին ասել է, որ ցուցարարները քանդել են Կապիտոլիումի շենքը փակող ցանկապատը, որից հետո նրանց հետ է մղել ոստիկանության հատուկ ջոկատը: «Մենք պետք է կանգնեցնենք այս արատավոր շրջանակը: Ես հրավիրում եմ ներկա գտնվող կոնգրեսականներին, ովքեր գործադուլի կոչեր են անում, երկխոսել երիտասարդների հետ»,-գրել է նա Twitter- ում:

Ապրիլի 28-ից Կոլումբիայում տեղի են ունենում հարկային բարեփոխումների դեմ ցույցեր: Խռովություններ են եղել Բոգոտայում, Կալիում, Մեդելինում և այլ քաղաքներում: Ավելի քան 840 մարդ վիրավորվել է, առնվազն 19-ը՝ զոհվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը