Կարծիք

13.05.2021 09:07


Սիրելի հայրենակիցներ, ժամանակն է հասկանալու, որ մեր ներքին թշնամին, ինչպես ցանկացած ստոր, լկտիանում և հաբռգում է ճիշտ այնքան, որքան որ մենք ենք թույլ տալիս

Սիրելի հայրենակիցներ, ժամանակն է հասկանալու, որ մեր ներքին թշնամին, ինչպես ցանկացած ստոր, լկտիանում և հաբռգում է ճիշտ այնքան, որքան որ մենք ենք թույլ տալիս
Այսօր կրկին թուրքը զենքով մտել է մեր տուն՝ Սյունյաց աշխարհ, խորացել մի քանի կիլոմետր, շրջապատել մեր զինվորական հենակետն ու փորձում է ինժեներական աշխատանքներ կատարել։ Այս ամբողջի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հաղոդագրություն է տարածել, թե մարտեր չեն ընթանում և թե իրենք միջոցներ են ձեռնրկում այդ ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ ու վարում են բանակցություններ իրավիճակը կարգավորելու համար։
Այս փալաս պաշտպանության նախարարի կամ նման հաղորդագրություններ կազմողների հետ ուղղակի շփվող մեկը չկա, որ դրանց ասի՝ թքեմ ձեր երեսին, եթե մեր տարածքում թշնամին ինժեներական աշխատանքներ է կատարում, նշանակում է չէ՞ , որ մտել է մեր տարածք, մտել է զենքով ու զինուժով։
Այս պայմաններում ի՞նչ բանակցություն եք վարում թշնամու հետ, կամ ո՞վ է այդ բանակցությունը վարում. դավաճանությանը մասնակցած կամ պատշտոնը պահելու նպատակով դավաճանության առաջ աչք փակած գեներալնե՞րը։ Կամ ինչու՞ պետք է մեր արյան համը տեսած, հաղթանակից հաբրգած թուրքը ձեր հետ բանակցի։
Դուք՝ արժանապատվությունից զուրկ ու պատվազուրկ ոչնչություններդ, լավագույն դեպքում պետք է գնաք ու չոքեք նրանց ստորին չին ունեցողներից մեկի առաջ ու խնդրեք, որ էլ առաջ չգան կամ այլ լկտիություն չանեն։
Սրանից ավել դուք ոչնչի ընդունակ չեք, ու սա էլ անվանում եք բանակցություն։
Մեր ժողովրդից եք պետական գաղտնիքի հետևում թաքնվում, բայց թուրքը հո լավ գիտի, որ դուք թքած ունեք երկրի, ժողովրդի վրա ու ձեր միակ ձգտումը ձեր ողորմելի իշխանությունը պահելն է։
Լավ իմացեք ձեր հատուցման ժամը շատ ավելի մոտ է, քան ինքներդ կարծում եք։ Եվ այդ հատուցումը լինելու է ձեր կատարած բոլոր եղկելի հանցագործություններին համարժեք։
Սիրելի հայրենակիցներ ժամանակն է հասկանալու, որ մեր ներքին թշնամին, ինչպես ցանկացած ստոր, լկտիանում և հաբռգում է ճիշտ այնքան, որքան որ մենք ենք թույլ տալիս։
Գագիկ Համաբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը