Կարծիք

14.05.2021 09:36


Հիմա գոնե հասկանո՞ւմ եք, որ զիջելով, պարտվելով խաղաղություն չես բերի, զենքերը զարդ սարքելով հարգանքի չես արժանանա, օտարների օրակարգով ապրելով երկիր եք կործանում

Հիմա գոնե հասկանո՞ւմ եք, որ զիջելով, պարտվելով խաղաղություն չես բերի, զենքերը զարդ սարքելով հարգանքի չես արժանանա, օտարների օրակարգով ապրելով երկիր եք կործանում

Հիմա գոնե հասկանում ե՞ք, որ զիջելով, պարտվելով խաղաղություն չես բերի, զենքերը զարդ սարքելով հարգանքի չես արժանանա, օտարների օրակարգով ապրելով երկիր եք կոծանում, ճակատագրեր եք կործանում, ազգ եք կործանում:

Բայց հիմա անելիքների մասին.

Պետք է կազմակերպել Գեղարքունիքի ու Սյունիքի ժողվրդին, պատրաստել հարկ եղած դեպքում պաշտպանության, պատրաստել նման իրավիճակների, պատրաստել կանխելու համար անդառնալին: Մենք նորից կոտորվող կամ մազապուրծ դարձող չպիտի լինենք: Մենք մեկ հնարավորթյուն ունենք այս տարածաշրջանում ապրելու՝ դառնալ համաժողովրդական բանակ:

Իսկ Երևանում ամպստամբություն պիտի սկսվի, այս իշխանություններից օր առաջ ազատվել է պետք, մինչ այդ Ադրբեջանը ինչ հասցրեց տանելու է:

Մենք պետք է մեր հույսը դնենք մեր վրա, միայն մեր վրա, քանի որ հայկական շահը միայն հայ ժողովուրդը կարող է պաշտպանել, քո տունը մենակ դու ինքդ կարող ես պաշտպանել, հետո նոր հարևաներդ կամ ընկերներդ: Որևէ մեկը չի պաշտպանի քեզ ու քո տունը եթե ինքդ դա պատրաստ չես անել:

Դժվար ժամանակներ մեզ բաժին հասան, բայց պիտի ապրենք այս ժամանակահատվածը՝ կա՛մ պատմություն կերտելով, կա՛մ պատմության մեջ մեռնելով: Մենք հիմա կոտրվելու, թուլանալու, ուժերը չվերականգնելու, խեղճանալու, համակերպվելու, չկազմակերպվելու, պայքարի մեջ չմտնելու իրավունք չունենք:

Գոռ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը