Լրահոս

16.04.2009 16:54


Հրատարակվել է Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գիրքը

Հրատարակվել է Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գիրքը

Սիվիլիթաս հիմնադրամը հրատարակել է Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գիրքը, որ նրա արտաքին գործերի նախարարության շրջանի  ելույթների ընտրանին է:

Գրքում ներառված ելույթները նախորդ տասնամյակում Հայաստանի արտաքին քաղաքականության էվոլյուցիայի արտացոլումն են:

Մանրամասն ներկայացված են միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների հետ Հայաստանի հարաբերությունները Վարդան Օսկանյանի նախարարության տասը տարիների ընթացքում, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացի զարգացումը անցած տասնամյակում: Որոշակիորեն արտացոլված են նաև կարևոր ներքաղաքական իրադարձությունները:

Նախաբանում Վարդան Օսկանյանը խոսել է նաև որպես քաղաքացիական հասարակության անդամ իր հետագա անելիքների մասին:

Գիրքը հրատարակվել է երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն:

Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ, ելույթների ընտրանի» գրքի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 17-ին, «Երևան» հյուրանոցի «Պիացետա» սրահում:

Շնորհանդեսին կնախորդի Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը:

 

Այս խորագրի վերջին նյութերը