Աշխարհ

17.05.2021 10:23


«Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացավ Մեքսիկայի գեղեցկուհին. Մոնիկա Գրիգորյանը չընդգրկվեց Top-20-ում (տեսանյութ)

«Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացավ Մեքսիկայի գեղեցկուհին. Մոնիկա Գրիգորյանը չընդգրկվեց Top-20-ում (տեսանյութ)

Համավարակի պատճառով հետաձգված «Միսս Տիեզերք 2020»-ի 69-րդ միջազգային գեղեցկության մրցույթն այս տարի մայիսի 17-ին անցկացվեց ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում:

«Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացավ Մեքսիկան ներկայացնող Անդրեա Մեզան:

Հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացրեց 22-ամյա «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը:

Մրցույթում Մոնիկան շքեղ ելույթ ունեցավ թե լողազգեստի, թե տարազի և թե երեկոյան զգեստի փուլերում: Սակայն, մեր հայուհին չընգրկվեց Top-20-ում:

Նախքան մրցույթը Մոնիկան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Խոսելու եմ ծանր մանկությունիցս, որ մեծացել եմ առանց հայրիկիս... Հորս կորցրել եմ 10 տարեկանում, շատ դժվարությունների միջով ենք անցել ընտանիքիս հետ: Իհարկե, եթե մրցույթի ֆորմատը թույլ տա, կխոսեմ նաև պատերազմից, որի հետևանքով հազարավոր հայ երեխաներ դարձան ծնողազուրկ»:

Այս խորագրի վերջին նյութերը