Լրահոս

17.05.2021 11:21


10 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 67 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

10 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 67 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 67 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 927-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան այլ դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5393-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 445 է, ընդհանուր առողջացածներինը՝ 208 899, փաստացի բուժվողներինը՝ 6635: Մեկ օրում արվել է 2377 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 039 050 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը