Աշխարհ

20.05.2021 15:55


Մոսկվայում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և նրա ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ալի Ասադովի հանդիպումը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն «տնտեսության, գյուղատնտեսության, մաքսային, կապի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ հաղորդման՝ հանդիպման արդյունքում նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը