Քաղաքական

20.05.2021 16:11


Ազգային ժողովում արտահերթ նիստ է տեղի ունենալու

Ազգային ժողովում արտահերթ նիստ է տեղի ունենալու

Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 20-ին՝ ժամը 18։00-ին, տեղի է ունենալու արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի կայքը։

«Հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 18.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Ազգային ժողովի խորհրդին միջնորդությամբ դիմելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2021 թվականի մայիսի 20-ին` ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,-նշվում է որոշման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը