Աշխարհ

21.05.2021 10:30


Հայտնի են «Եվրատեսիլ-2021»-ի եզրափակչի բոլոր մասնակիցները (տեսանյութ, լուսանկար)

Հայտնի են «Եվրատեսիլ-2021»-ի եզրափակչի բոլոր մասնակիցները (տեսանյութ, լուսանկար)

Ալբանիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Սերբիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի և Սան Մարինոյի ներկայացուցիչները երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով դուրս են եկել «Եվրատեսիլ-2021» երաժշտական միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ, նշված է մրցույթի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:

Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակզում իրենց տեղերն էին ամրագրել Ռուսաստանի, Նորվեգիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Մալթայի, Լիտվայի, Կիպրոսի, Շվեդիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

Եզրափակիչ փուլին ավտոմատ կերպով՝ առանց մրցութային փուլերը հաղթահարելու, մասնակցելու իրավունք ունի Նիդերլանդները՝ որպես մրցույթը հյուրընկալող երկիր, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան:

Մեծ եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին:

Հայաստանն այս տարի, հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմի և դրա հետևանքների գործոնը, չի մասնակցում մրցույթին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը