Լրահոս

22.05.2021 09:27


Վրաերթ Երևանի «Մեգամոլ» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու (տեսանյութ)

Վրաերթ Երևանի «Մեգամոլ» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու (տեսանյութ)

Վրաերթ է տեղի ունեցել Երևանի Նոր Նորքի զանգվածում՝ Գայի պողոտայի վրա, «Մեգամոլ Արմենիա» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան հարվածել է փողոցի անթույլատրելի մասով անցնող, մոտ 50-60 տարեկան 2 տղամարդու։

Ականատեսների վկայությամբ՝ նրանք անսթափ վիճակում են եղել։

Մեքենայի վարորդը՝ մոտ 30 տարեկան մի երիտասարդ, դեպքի վայրից փախուստի չի դիմել ու փորձել է օգնել տուժածներին։

Վրաերթի ենթարկվածներից մեկի վիճակը ծանր է, մյուսը կարողացել է հարցերի պատասխանել։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայության ու ոստիկանության աշխատակիցները։

Այս խորագրի վերջին նյութերը