Քաղաքական

23.05.2021 16:15


Իրանի դեսպանատունը հերքել է Իրանում 160 հայ զինվորների գտնվելու ու նրանց վերադարձնելու նախապայմանների մասին տեղեկությունը

Իրանի դեսպանատունը հերքել է Իրանում 160 հայ զինվորների գտնվելու ու նրանց վերադարձնելու նախապայմանների մասին տեղեկությունը

Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երևանում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղծ լուրերի մասին՝ կապված 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ:

Տեղեկությունը տարածել է նաև Իրանում ՀՀ դեսպանությունը։

Մեջբերված հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը