Աշխարհ

24.05.2021 17:00


Բաքվում ձերբակալել են Նախիջևանի նախկին վարչապետի զարմիկին

Բաքվում ձերբակալել են Նախիջևանի նախկին վարչապետի զարմիկին

Ձերբակալվել է Բաքվի գլխավոր մաքսային վարչության ևս մեկ աշխատակից՝ ֆինանսական տեսուչ Ազեր Բախշիևը։ Տեղեկությունը հրապարակվել է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքում։

Նշվում է, որ Բախշիևը Նախիջևանի նախկին վարչապետ Ալովսաթ Բախշիևի զարմիկն է։

Մայիսի 17-ին Բաքվի գլխավոր մաքսային վարչությունում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են նաև Էլմար Միրզոևը, Էմին Խալիլովը, Միրագա Աղաևը, Ջեյհուն Շաբանովը և Այդին Էյլազովը: Նրանց բոլորին կասկածում են կաշառակերության մեջ։

Նշենք, որ Ալովսաթ Բախշիևը Նախիջևանի վարչապետ էր նշանակվել 2000թ. փետրվարի 11-ին։ Նրան պաշտոնից ազատել են 2020թ. մայիսի 14-ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը