Աշխարհ

26.05.2021 11:52


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1015 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1015 նոր դեպք

Մայիսի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1015 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1151 մարդ, մահացել է 28 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 340 330, այստեղից ապաքինվել է 321 928 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 682:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 39 697 փորձարկում, այդ թվում 25 325-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 372-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.56% է, վերջին 14 օրվանը՝ 3.77%, վերջին 7 օրվանը՝ 3.71%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 121 263 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 882 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 89 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3940 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 672 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը