Քաղաքական

26.05.2021 15:19


Ինձ համար անձնական հարց է լինելու՝ ապահովել դատական համակարգի մաքսիմալ անկախությունը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ինձ համար անձնական հարց է լինելու՝ ապահովել դատական համակարգի մաքսիմալ անկախությունը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Դատարանների ծանրաբեռնվածությունը հիմա չափազանց մեծ է։ Առանց լրացուցիչ միջոցների տրամադրման՝ այստեղ հարցի լուծում հնարավոր չէ։ Կան պետություններ, որտեղ մասայական բնույթ ունեցող դատական գործերով ավելի պարզեցված ընթացակարգեր են կիրառվում։ Օրինակ՝ մեզ մոտ դատարանները շատ են ծանրաբեռնված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման գործերով։ Կա երկու ճանապարհ․ հզորացնել դատական համակարգը և փորձել առաջարկել դատական գործընթացի պարզեցված տարբերակներ։

Ինչ վերաբերում է դատական համակարգի անկախությանը․ Ես ինձ վրա շատ լավ զգացել եմ, ինչ է դա նշանակում և շատ լավ պատկերացնում եմ՝ թե ինչպիսի բարեփոխումներ են անհրաժեշտ։ Ինձ համար անձնական հարց է լինելու՝ ապահովել դատական համակարգի մաքսիմալ անկախությունը։ Թող սա էլ երկրի համար՝ իմ կալանքից ստացված օգուտը լինի։ Դատական համակարգում նաև դատավորների մենթալիտետի և սերունդների միջև տարբերության հարց կա։ Դատական համակարգը պետք է մաքրվի, բայց ոչ այն ճանապարհով, որով այս իշխանությունը փորձեց»։

«Ինձ համար գերխնդիր էր աշխատատեղեր ստեղծելը։ Իմ նախընտրական բոլոր հանդիպումներին ես մարդկանց հետ խոսել եմ այս հարցի շուրջ։ Հանդիպել եմ բոլոր ոլորտների գործարարների հետ, խոսել առկա խնդիրներից, և ինչ ասել են մասնագետները, հետևել ենք դրան։ Ու պայմանանավորվում էինք․ եթե հանկարծ ես իմ մասով խոստացածն անում եմ, իսկ նրանք իրենցը՝ ոչ, թող ինձնից չնեղանան։ Խնդիրները լուծվում էին նաև հարկային և մաքասային վարչարարության բարեփոխման արդյունքու։ Օրինակ՝ 1,5-2 տարվա ընթացքում զգալի փոխություններ են իրականացվել ձվի ներկրման/արտահանման շուկայում։ Դրանից հետո լուծվեց թռչնամսի շուկայի հարցը։ Հետո անցանք մյուս ոլորտներին։

Ինչո՞ւ ենք այսօր լոլիկ ներմուծում Թուրքիայից։ Ենթադրում եմ, որ ներմուծողները որոշակի ազդեցություն ունեն կառավարության վրա, եթե նրանք այս հարցի լուծումը չեն տալիս։ Բայց երբ նժարին ես դնում սեփական արտադրություն, աշխատատեղեր, երկրի ՀՆԱ և այլն, իհարկե, ընտրությունը պարզ է դառնում»։

«Եթե դու պաշտոնի ես, երկրի համար պատասխանատվություն ես կրում, և քեզ համար բարձրագույն արժեքը չի համընկնում երկրի համար բարձրագույն արժեքին, ուրեմն հեռացիր պաշտոնից։ Համենայն դեպս, պաշտոնին լինելու ժամանակ դա նույնը պետք է լինի։ Եթե քեզ համար՝ որպես երկրի առաջին դեմքի, պետականության ամրացումը չի դառնում բարձրագույն արժեք, ուրեմն դու սխալ գործ ես ընտրել։ Այդ առումով ասեմ, որ եթե ես մի բանի վրա կենտրոնանում եմ, տարբերակ չկա, որ դրան չհասնեմ։ Ինձ համար բարձրագույն արժեքն այն է, որ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, դառնա այնպիսի երկիր, որի հետ հաշվի նստեն, դառնա կազմակերպված երկիր։ Մեր մարդկային կապիտալը շատ հզոր է։ Ճիշտ է՝ 2018թ․ իրադարձություններից հետո մի փոքր կասկածներ առաջացան, բայց հիմա մարդիկ հետ են գալիս այդ ամենից»։

«Համոզված եմ, որ Ռուսաստանի և Վրաստանի հետ պետք է դերակատար դառնանք և ակտիվ առաջ տանենք Աբխազիայով երկաթուղու բացման գործընթացը։ Հիմա մոտավորապես գիտեմ, թե ինչ վիճակում է գտնվում այդ հարցը։ Փակուղային չէ, և դրա լուծման հնարավորությունը կա։ Մյուս կողմից, երբ նայում ենք մեր արդյունաբերական բեռնափոխադրումների հնարավոր ծավալը, տեսնում ենք, որ դրանք առանձնապես մեծ էլ չեն։ Ճիշտ է՝ հենց այդ երկաթուղին կարող է բերել ծավալների կտրուկ աճին, բայց, ցավոք, այսօր այդ ծավալներն էլ չկան։ Մենք բավականին երկար ժամանակ չենք ունեցել այդպիսի մեծ ծավալներ, ինչն էլ ժամանակի ընթացքում բերել է մեր տնտեսության կառուցվածքի վերափոխմանը, և ավելի շատ զարգացել են այն ոլորտները, որոնք մեծ ծավալների բեռնափոխադրումների կարիք չեն ունեցել։
Մեր նախընտրական ծրագրում կա նաև տրանսպորտին վերաբերող բաժին։ Իրականում ես տեսնում եմ Ռուսաստանի հետ երկաթուղային ճանապարհի բացման հնարավորությունը։ Ինչ վերաբերում է հարավային ուղղությանը՝ Մեղրիով, ինչի մասին հիմա շատ են խոսում, ապա ես մեծ կասկածներ ունեմ, որ սա աշխատելու է, որովհետև ադրբեջանական կողմն արդեն հայտարարել է, որ Նախիջևանը կապելու են Իգդիրի հետ։ Այդպիսով, մեր շրջափակումը միայն կավելանա, որովհետև մենք տրանզիտի գումար ստանալու ենք ամենաշատը 47 կմ․-ի համար։ Սա չնչին գումար է լինելու։ Իսկ եթե նրանք միացրեցին ճանապարհը Իգդիրի հետ, կարծում եմ, որ այդ երկաթուղին մեր կողմերը չի էլ հասնելու։ Դրա համար պետք է այլընտրանք ունենանք, իսկ դա Վրաստանն է։ Քարտեզին նայում ես՝ ուրիշ տեղ չկա»։

Այս խորագրի վերջին նյութերը