Քաղաքական

26.05.2021 17:03


Ավինյանը հրաժարվել է ՔՊ ցուցակ մտնել Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի պատճառով

Ավինյանը հրաժարվել է ՔՊ ցուցակ մտնել Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի պատճառով

ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հրաժարվել է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում այն պատճառով, որ նախօրոք պայման է դրել՝ ՔՊ-ի ցանկում օլիգարխներ չպետք է լինեն։ Այս մասին 24News-ին հայտնեցին Ավինյանի մերձավոր շրջապատից։

«Նախօրոք որոշում կար, որ ՔՊ-ի ցանկում օլիգարխներ չեն լինելու։ Հետո որոշվեց, որ որ ցուցակում են հայտնվելու Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը։ Այս պարագայում Տիգրան Ավինյանը որոշել է ձեռնպահ մնալ առաջադրվելուց»,-նկատեց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, ՔՊ-ն այսօր ԿԸՀ է ներկայացրել կուսակցության ընտրական ցուցակը: Խաչատուր Սուքիասյանը ցուցակի 5-րդ տեղում է, Գուրգեն Արսենյանը՝ 14:

Աղբյուրը՝ 24news.am

Այս խորագրի վերջին նյութերը