Քաղաքական

27.05.2021 12:50


Տարաձայնություն է եղել Սուրեն Պապիկյանի հետ, ինձ առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել․ Կոտայքի նախկին մարզպետը՝ պաշտոնից ազատվելու պատճառների մասին (տեսանյութ)

Տարաձայնություն է եղել Սուրեն Պապիկյանի հետ, ինձ առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել․ Կոտայքի նախկին մարզպետը՝ պաշտոնից ազատվելու պատճառների մասին (տեսանյութ)

Մարզպետի պաշտոնից ազատման հիմքն իմ դիմումն է, եղել է աշխատանքային անհամաձայնություն կադրային քաղաքականության հետ կապված։ Իմ վերադասի կողմից ինձ առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել, և ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կոտայքի արդեն նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով մարզպետի պաշտոնից ազատվելու պատճառներին։

Նախկին մարզպետը անուններ չցանկացավ հնչեցնել՝ դա պայմանավորելով նախընտրական շրջանում ավելորդ քաղաքական շահարկումներով։

Հարցին՝ արդյոք Սուրեն Պապիկյանի հետ է եղել անհամաձայնությունը, Մեսրոպյանը պատասխանեց․

«Այո, նաև Սուրեն Պապիկյանի հետ։ Ավելին կմեկնաբանեմ ավելի ուշ։ Քաղաքական հայացքների հետ կապված տարաձայնություն չի եղել, իմ քաղաքական մոտեցումները չեն փոխվել»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը