Աշխարհ

27.05.2021 14:50


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք

Մայիսի 27-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1481 մարդ, մահացել է 17 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 340 838, այստեղից ապաքինվել է 323 409 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 699:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 358 փորձարկում, այդ թվում 12 320-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 038-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.09% է, վերջին 14 օրվանը՝ 3.77%, վերջին 7 օրվանը՝ 3.47%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 125 601 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 291 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3965 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 668 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը