Լրահոս

28.05.2021 11:06


9 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

9 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 513-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5504-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 301 է, ընդհանուր առողջացածներինը՝ 212 566, փաստացի բուժվողներինը՝ 4443: Մեկ օրում արվել է 2835 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 075 450 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը