Աշխարհ

31.05.2021 11:38


ԱՄՆ-ում ավիավթարի հետևանքով զոհվել է «Տարզան» ֆիլմից հայտնի դերասանը (լուսանկար)

ԱՄՆ-ում ավիավթարի հետևանքով զոհվել է «Տարզան» ֆիլմից հայտնի դերասանը (լուսանկար)

«Տարզան», «Մալիբուի փրկարարներ» և մի շարք այլ ֆիլմերից հայտնի ամերիկացի կինոդերասան Ջոզեֆ Լարան և նրա կինն ավիավթարի հետևանքով զոհվել են, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Հայտնի է, որ 58-ամյա դերասանը և նրա կինը՝ սննդաբան Գվեն Լարան, եղել են նախօրեին Թենեսի նահանգում Cessna C501 ինքնաթիռի կործանման հետևանքով 7 զոհերի թվում։

Նշվում է, որ զույգն ամուսնացել էր 2018-ին․ նրանք ունեն դուստր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թենեսի նահանգում Cessna C501 ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո Նեշվիլ քաղաքի մերձակայքում լիճն է ընկել․ ինքնաթիռի բոլոր 7 ուղևորները մահացել էին։

«Առավոտյան ժամը 10։35-ին Cessna C50 ինքնաթիռը օդանավակայանից թռել է դեպի Փալմ Բիչի միջազգային օդանավակայան։ Թռիչքից կարճ ժամանակ անց փոքր ուղևորատար ինքնաթիռն ընկել է Պերսի Պրեստ լիճը։ Օդանավում եղել է յոթ մարդ, բոլորը մահացել են»,-ասված էր Ռաթերֆորդ շրջանի հրշեջ-փրկարարական ծառայության հայտարարության մեջ։

Tarzan' star Joe Lara dies alongside wife Gwen Shamblin Lara in US jet  crash | 7NEWS.com.auTarzan actor Joe Lara and wife Gwen Shamblin killed in Tennessee plane crashJoe Lara, 'Tarzan: The Epic Adventures' Star, Dies in Plane Crash at 58

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը