Քաղաքական

02.06.2021 11:26


Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանգրվանել է ամենաթանկ հյուրանոցում, բայց դա դեռ ամենը չէ․ բացառիկ տեսանյութեր (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանգրվանել է ամենաթանկ հյուրանոցում, բայց դա դեռ ամենը չէ․ բացառիկ տեսանյութեր (տեսանյութ)

Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր էջում գրել է, որ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգրվանել է Փարիզի «Prince de Galle» ամենաթանկ հյուրանոցում: Հյուրանոցն առանձնանում է ոչ միայն շքեղ համարներով և հիանալի խոհանոցով, այլև անվտանգության ամենաբարձր պատրաստվածությամբ:

«Սկզբունքորեն, փոքր երկրների ղեկավարները չեն կարող իրենց թույլ տալ ապրել այդքան թանկ հյուրանոցում, բայց Փաշինյանն «ամենահարուստ երկրի» առաջնորդն է:

Ներկայացուցչական դասի մեկ Մերսեդես վարձելը Հայաստանի բյուջեին արժեցել է օրական 5 հազար եվրո: Նիկոլին ամենուր ուղեկցել է Ալեն Սիմոնյանը»,-գրել է նա։

Ավելի վաղ Արամ Գաբրիելյանովը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը վախկոտ է ու տարված իր անվտանգությամբ:

Գաբրիելյանովը նշել էր, որ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ նա պահանջել է, որպեսզի ֆրանսիացիները, բացի ավտոմեքենայի վիզուալ զննումից, օգտագործեն նաև ծառայողական շներ։

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը