Լրահոս

02.06.2021 11:32


Սպանություն` Աբովյան փողոցում. սպանվածը քրեական հեղինակություն Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն է (տեսանյութ)

Սպանություն` Աբովյան փողոցում. սպանվածը քրեական հեղինակություն Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն է (տեսանյութ)

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի Աբովյան փողոցի վրա։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Yerevan.Today-ի թղթակիցը։

Սպանվածը միջին տարիքի տղամարդ է, որի ինքնության մասին քիչ հետո, հավանաբար, պաշտոնական տեղեկատվություն կհաղորդվի։

Մեր թղթակիցը հասցրել է տղեկանալ դեպքի վայրից, որ սպանությոնը տեղի է ունեցել 20 րոպե առաջ՝ մի քանի կրակոցով։

Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։

Հիշեցնենք, որ նախօրեին սպանվել էր Արթուր Ասատրյանի (հայտնի Դոն Պիպո անվամբ) եղբայրը։

Մանրամասներն՝ ավելի ուշ։

***

Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր Երևանի Աբովյան փողոցում սպանվածը քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մտերիմներից է։

***

Tert.am-ի տեղեկություններով՝ այսօր Երևանի Կենտրոնում սպանվածը Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է։ Ռաֆայել Մարդոյանը քրեական հեղինակություն է, վարկած կա, որ նրա նկատմամբ է պլանավորած եղել մահափորձը:

Աբովյան փողոցում կայանված են եղել ռուսական պետհամարանիշերով երկու զրահապատ մեքենա, երկուսն էլ պատկանել են «Քյավառցի Ռաֆոյին»: Վերջինս գտնվել է հարակից տարածքի հյուրանոցներից մեկում։ Ըստ Tert.am-ի տեղեկությունների՝ նա տեղափոխվել է ոստիկանություն,՝նրա նկատմամբ մահափորձ արվել է Երևանում մեկ անգամ ևս, մեկ այլ քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» հոր հուղարկավորության ժամանակ: Ըստ այն ժամանակ շրջանառվող լուրերի՝ պատվիրատուն Արտյոմ Կանևսկոն էր:

Ավելի վաղ՝ 2018-ին սպանության փորձ Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ պլանավորել են նաև ԱՄՆ-ում՝ Գլենդելի հայկական հյուրանոցների մեկի մոտ, որտեղ հանգստի էր գնացել քրեական հեղինակությունը: Այդտեղ կրակոցներ էին արձակել, որի հետևանքով սպանվել էր մեկ այլ անձ:

Դրանից որոշ ժամանակ առաջ կրակոցներից մի քանի վիրավորում էր ստացել Ռաֆայել Մարդոյանը և տեղափոխվել ԱՄՆ հիվանդանոցներից մեկը:

Մոսկվայում ևս մահափորձ իրականացրել են «Քյավառցի Ռաֆոյի» նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը