Քաղաքական

02.06.2021 16:53


Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

2021 թվականի մայիսի 31-ից հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: Այս մասին հայտնեցին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Դրանք տեղադրվել են նաև ԿԸՀ www.elections.am պաշտոնական կայքում՝ որոնման հնարավորությամբ:

Ցուցակները հրապարակված են ՀՀ ոստիկանության www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

«Կոչ ենք անում բոլոր ընտրողներին ծանոթանալ ընտրողների ցուցակներին, ստուգել իրենց տվյալներն ընտրողների ցուցակներում, նախապես տեղեկանալ իրենց ընտրական տեղամասի համարին և տեղամասի գտնվելու վայրին:

Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թ. հունիսի 10-ը դրանք վերացնելու համար դիմել լիազոր մարմնին՝ Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը