Կարծիք

02.06.2021 22:19


Աջակցելու և ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, այսինքն՝ «Հայաստան» դաշինքին…Մերձավորներս հարցնում են՝ ինչո՞ւ, ասում եմ, որովհետև… Պարգև Օհանյան

Աջակցելու և ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, այսինքն՝ «Հայաստան» դաշինքին…Մերձավորներս հարցնում են՝ ինչո՞ւ, ասում եմ, որովհետև… Պարգև Օհանյան

«Դարձ ի շրջանս յուր»: Ինտրիգների սիրահարներին՝ աջակցելու և ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, այսինքն՝ «Հայաստան» դաշինքին... Մերձավորներս հարցնում են՝ ինչո՞ւ,ասում եմ, որովհետև միայն նա է պատրաստ ու կարող պայքարել համաշխարհայնացման /գլոբալիզմի/ և գլոբալիստների գործակալ Սորոսի ու սորոսականների ապազգային գործունեության դեմ. նա է կարող կարգավորել պետության արտաքին-դիվանագիտական հարաբերությունները, սահմանների սահմանագծման ու սահմանազատման հարցերը, ԼՂՀ՝ գոնե խորհրդային սահմաններով վերականգնման և ամրապնդման հարցերը, վերականգնել միակ իրական՝ ռազմական, տնտեսական և հոգևոր դաշնակցի՝ ՌԴ հետ արժանապատիվ քաղաքական, ռազմական և տնտեսական հարաբերությունները, վերացնել ներքին՝ քաղաքական-կառավարչական, իրավական, տնտեսական ճգնաժամերը...

Մյուս ուժերի մեջ նույնպես, այդ թվում՝ իշխանական, կան /կամ կային/ ազնիվ, սկզբունքային գործիչներ, որոնք, սակայն, կառավարման անհրաժեշտ փորձ և միջազգային հարաբերություններում ճիշտ կողմնորոշում չունեն...

Ասում են, բայց չէ՞ որ քեզ ինքն է հեռացրել... Ասում եմ՝ հիմա անձնական վիրավորանքների մասին հիշելու ժամանակը չէ. ասում են՝ բա՜ հոկտեմբերի 27, մարտի 1, թալան, պապլավոկ, «գույք պարտքի դիմաց»...բացատրում եմ...

Թե ի՞նչ եմ բացատրում, ի՞նչ փաստարկներ եմ բերում, էտ էլ հետո. եթե անհրաժեշտ լինի...

Սիրելի ընկերներ՝ սա իմ համոզմունքն է. հավատացեք շատ ծանրութեթև արված, վերլուծված: Հավատացեք՝ այս իշխանությունն ամբողջովին ձախողված է և շատ թույլ միջազգային հարաբերություններում, որը ձեռնտու է մեր թշնամիներին, որոնց ձեզանից շատերը ամբողջովին չեն ճանաչում... Կուրորեն մի ատեք՝ անձնական շարժառիթներից ելնելով և կուրորեն էլ մի հետևեք ու կուռք մի դարձրեք և ոչ մեկին... Ճշմարտությունն ավելի թանկ է...վեհանձն եղեք՝ ազգի, պետության մասին մտացեք... Մի ատեք, մի չարախոսեք, մի դատեք. դատավորներ չեք...

Նաև խնդրում եմ՝ այստեղ հարցեր չտալ, մեկնաբանություններ չանել. չեմ պատասխանելու, իսկ վիրավորականները կհեռացնեմ...

Պարգև Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը