Կարծիք

04.06.2021 10:16


Սա քաղաքական ընտրություն չէ, ոչ էլ պատկերացումների հարց է․ սա շատ ավելի ծանր ու խորքային հարց է

Սա քաղաքական ընտրություն չէ, ոչ էլ պատկերացումների հարց է․ սա շատ ավելի ծանր ու խորքային հարց է
Ցանկացած ազգ տարբեր տիպի, տարբեր արժեհամակարգ, տարբեր շերտեր ներկայացնող, տարբեր մշակութաբանություն ունեցող մարդկանցից է բաղկացած։ Հայերն էլ են, բնականաբար, այդպիսին։
Սակայն առնվազն մի քանի կարեւոր բան պետք է լինի, ինչը նրանց բոլորին միավորում է, ինչի շուրջը նրանք համաձայնության են եկել։
Հիմի մի լուրջ խնդիր է առաջացել, պետք է հասկանամ, թե ՔՊ ընտրող մարդկանց հետ, կոնկրետ ես, առհասարակ, ինչ ընդհանուր բան ունեմ, ու անկախ ընտրությունների արդյունքից, նույն տարածքում ինչպես եմ շարունակելու ապրել այդ մարդկանց հետ, ինչն է իրենց իմ հետ միավորում, որ մենք նույն հանրույթը ներկայացնող համարվենք։ Գուցե իրենք էլ նման խնդիր ունեն ինձ հետ։
Սա քաղաքական ընտրություն չէ, ոչ էլ պատկերացումների հարց է։ Սա շատ ավելի ծանր ու խորքային հարց է։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը