Կարծիք

06.06.2021 09:55


Կութը գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ

Կութը գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ

Սա Գեղարքունիքի մարզն է, այն հատվածը որտեղ տեղավորվել է թշնամին։ Կարմիր սլաքով նշել եմ թշնամու միայն մեկ դիրքը։ Այսօր հաղորդագրություն է տարածվել, որ իբրև թե թշնամին իր տարածքում է ինժիներական և ամրաշինական աշխատանքներ կատարում, ինչը երևում է Կութ գյուղից։ Ուշադիր նայեք բաց աղբյուրներով հասանելի այս քարտեզին, տեսեք, թե սահմանը քանի սարի հետևում է, տեսեքё փոսի մեջ եղած գյուղացին իր գյուղից ինչպես կարող է տեսնել, թե սահմանին թշնամին ինչ է անում։ Իրականում Կութը գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ, ու Կութը ոչ միայն կութեցու հայրենիքն է, այլ նաև ԻՄ ու ես կկրծեմ նրա կկորդը, ով կփորձի հանուն քաղաքական շահի պարտակի իրականությունը։ Հայրենիքս վտանգված է, իսկ ապաշնորհները շարունակում են քաղաքականության պատճառով ավելի վտանգել ու մազից կախել ամեն ինչ․․․

Հ․Գ․ Ьիտումնավոր չեմ նշել մնացած դիրքերը, բայց եթե շարունակեք ջայլամի քաղաքականությամբ առաջնորդվել, կնշեմ նաև մնացած դիրքերը, որտեղ վրան են խփել ու դիրքավորվել են թշնամիները․․․

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը