Կարծիք

07.06.2021 10:18


Արգելափակիր բոլորիս, մեկուսացիր աշխարհից, չի օգնելու, քանի որ միայն դու ու քո ուսապարկերն եք մոռացել, որ Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացված է

Արգելափակիր բոլորիս, մեկուսացիր աշխարհից, չի օգնելու, քանի որ միայն դու ու քո ուսապարկերն եք մոռացել, որ Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացված է

Կապիկուլյանտն այսօր իր էջից մարդկանց բլոկելու օր էր հայտարարել (փառք Աստծո, ինձ վաղուց է բլոկել): Տեսնելով, որ չունի որևէ աջակցություն, յուրաքանչյուր գրած հիմարության տակ ենթարկվում է անխնա քննադատության՝ նա գտել է ելքը` արգելափակել բոլորին, մնալով յուր ուսապարկերի հետ միայնակ։

Արգելափակիր բոլորիս, մեկուսացիր աշխարհից, չի օգնելու, քանի որ միայն դու ու քո ուսապարկերն եք մոռացել, որ Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացված է, որ թուրքը, օգտվելով, քո չկրակելու հրամանից, հայ զինվոր սպանեց, 6-ին գերևարեց, մեր տարածքում ինչ ուզում անում են, ում վրա ուզում կրակում, ինչ ուզում գողանում...

Մենք հիշում ենք, հիշում ենք գլխներիս բերածդ պատերազմը, սարքածդ բարդակը, ստերդ ենք հիշում, որոնց մեջ անհույս խճճվել ես, հիշում ենք, որ թաքցրել ես մեր կորուստների թիվը։ Շատ բան ենք հիշում, շատ։ Ու չենք մոռանալու, երբեք չենք մոռանալու։ Արգելափակիր, ինչքան կուզես, դա երևի այսօր միակ բանն է, որին ունակ ես առհասարակ։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը