Լրահոս

17.04.2009 12:25


Նետվել է ձորը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարարական ծառայությունը, երեկ, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից մի մարդ է նետվել ձորը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվակ:

Ժամը 21.05-ին հրշեջ-փրկարարների ուժերով ձորից դուրս է բերվել Գորիսի Օրբելյանների փողոցի թիվ 7/3 տան բնակիչ, 1965 թ. ծնված Սենիկ Գիլավյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը