Լրահոս

12.06.2021 15:26


Էջմիածին քաղաքում 21-ամյա վարորդը Նիվայով բախվել է էլեկտրասյանն ու քարե շինությանը. կան վիրավորներ

Էջմիածին քաղաքում 21-ամյա վարորդը Նիվայով բախվել է էլեկտրասյանն ու քարե շինությանը. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արամ Սարգսյանը իր վարած ՎԱԶ 21214 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 28 հասցեի դիմաց դուրս է եկեել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ շինության պատին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Սարգսյանն ու նրա ուղևոր՝ Էմջիածին քաղաքում հաշվառված 22-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղրարապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը