Կարծիք

14.06.2021 10:15


Ալիևը Նիկոլի խաթեր ձգձգում է գերիների վերադարձը՝ այն հարմարեցնելով ընտրություններին

Ալիևը Նիկոլի խաթեր ձգձգում է գերիների վերադարձը՝ այն հարմարեցնելով ընտրություններին
Ալիևը այսպես թե այնպես գերիներին վերադարձնելու էր։ Խոսքը ոչ միայն նրա մասին է, որ միջազգային ճնշումը Ալիևի վրա սաստկանում է, որ ոչ միջազգային օրենքով նա իրավունք չունի շահարկելու ու գերիներով առևտուր անելու, այլև նա պետք է իր կողմից հպատակեցված Նիկոլին նախընտրական поддержка աներ, որպեսզի Նիկոլը մնա իշխանության և նորանոր տարածքներ, միջանցքներ և այլ ընծաներ շնորհի իր կիրթ տիրոջը։ Անգամ որպես նախընտրական նվեր Ալիևը մի քանի օր է կանգնեցրել է զորքերի առաջխաղաղացումը Հայաստանի տարածքում։
Պարզապես Ալիևը Նիկոլի խաթեր ձգձգում է գերիների վերադարձը՝ այն հարմարեցնելով ընտրություններին։ Ու նաև, ձեռքի հետ, ականապատման քարտեզները «կպցրեց»՝ արդեն քանի օր է Նիկոլը Ալիևին տարածքներ չէր նվիրել, գոնե մի քարտեզ չտա՞ր․ ի դեպ սրանով էլ նա Ալիևին Աղդամի շրջանի տարածքները նվիրեց, քանի որ առանց այդ քարտեզների ադրբեջանցիները չէին կարողանում այնտեղ ոչինչ անել։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը