Քաղաքական

15.06.2021 09:49


ԲՀԿ շտաբի վրա հարձակվողներից մեկը Սուրեն Պապիկյանի եղբայրն է

ԲՀԿ շտաբի վրա հարձակվողներից մեկը Սուրեն Պապիկյանի եղբայրն է

Երեկ երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Փաշինյանի համակիրները հարձակվել էին ԲՀԿ շտաբի վրա։ Yerevan.today-ի փոխանցմամբ՝ հարձակվողներից մեկը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի եղբայրն էր՝ Արազ Պապիկյանը, որն ի դեպ Քաղաքաշինության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է։

Հիշեցնենք, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կազմակերպված քայլերթի ընթացքում միջադեպ էր տեղ ունեցել։

Փաշինյանի համակիրները հարձակվել էին ԲՀԿ շտաբի աշխատակիցների վրա, սկզբում հայհոյանքներ հնչեցրել, այնուհետեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը