Կարծիք

15.06.2021 10:18


Անհայրենիք «չաքուջ նիկոլի» հարձակումը Սյունիքի վրա

Անհայրենիք «չաքուջ նիկոլի» հարձակումը Սյունիքի վրա
Եվ այսպես, հունիսի 15-ին նիկոլ փաշօղլին նախատեսել է իր երրորդ հարձակումը Սյունիքի վրա: Բացի այն, որ ըստ կարգի ազդարարվել է վաղը, Սյունիքի տարբեր քաղաքներում «քանդել պետությունը» խմբոնի՝ նիկոլի թրքահպատակների նախատեսած հանդիպումների ժամանակացույցը, նաև մի հայտարարություն էլ «չաքուջն» է արել, որից մեջբերում եմ. «Վաղը հազարավոր մեքենաներով մեկնում ենք Սյունիքի մարզ» ու բոլորին կոչ է արել միանալ:
Բացի այդ, արդեն մամուլում հրապարակումներ են շրջանառվում (կդնեմ «Հրապարակի» նյութի հղումը մեկնաբանությունների դաշտում) առ այն, որ նիկոլ փաշօղլու հրահանգով ոստիկանությունում «մոբիլիզացիա» է հայտարարվել՝ Սյունիք մեկնելու և «մասովկա» ապահովելու, ինչպես նաև՝ սյունեցիների ոգին կոտրելու, նիկոլին մերժած Սյունիքը «գրավելու» համար:
Թե ի՛նչ կստացվի դրանից, վաղը կերևա:
Բայց թե՛ «չաքուջ նիկոլի»՝ Սյունիքի վրա «հազարավոր մեքենաներով» արշավելու հայտարարությունը, թե՛ այդ նպատակով նախաձեռնած ոստիկանական «մոբիլիզացիան» հուշում են, որ «ողջունված», գիտեք, թե՝ ինչը, իր ամբողջ աբիժնիկական էությամբ, ի լրումն ամենի, ուզում է վրեժ լուծել սյունեցիներից, հատկապես՝ իրեն մերժած մեղրեցիներից, ագարակցիներից, քաջարանցիներից, կապանցիներից, գորիսեցիներից, սիսիանցիներից, շուռնուխցիներից...
Ակնհայտ է նաև, որ «չաքուջ նիկոլը» բախումներ և արյունահեղություն է տենչում: Նա, առավել ակնհայտ, քան որևէ մեկը, գիտե, թե ինչ «ֆոկուսներով» են իր հանդիպումներին «մասովկաներ» ապահովվում: Նա բոլորից պարզ տեսնում է, թե ինչ մարդկային ցածրագույն, մանկուրտացած տեսակ ու ինչ աղանդավորական-ջուջուլակերական (կներեք) ժեխանյութ է իրեն կռապաշտում: Բայց դա դեռ մի կողմ, նա տեսնում է, որ արդեն պարտված է և Հայաստանում չունի և ոչ մի իշխանություն: Արյունահեղությունը, ներքին բախումները թուրքի նիկոլի՝ վերարտադրվելու և Հայաստանի վերջնական կործանումը ձևակերպելու վերջին հնարավորությունն են:
Բայց նաև ա՛յ թե ինչն է կարևոր այս՝ հունիսի 15-ին Սյունիքի վրա թրքահպատակ դավաճանների արշավանքի պարագայում:
Թե՛ «չաքուջ նիկոլը», թե՛ իր դավաճանական հանցախումբը, մատը մատին իսկ չխփեցին, երբ Արցախը իրենց գործատու Ալիևին հանձնելուց հետո Սյունիքի մարզի արևելյան բնակավայրերը ոչ միայն վերստին դարձան սահմանամերձ, այլև հարձակումների ու կամայական զավթման ենթարկվեցին ադրբեջանական թուրքերի կողմից: Ավելին, նոյեմբերի 9-ին նիկոլի ստորագրած կապիտուլյացիայից հետո, պարզվեց, որ այդ անհայրենիք սողունը, մի հատ էլ գաղտնի թուղթ է ստորագրել նույն ալիևի հետ, առ այն, որ Շուռնուխի կեսը, Որոտանը, այլ տարածքներ, Սոսիների պուրակի մի մասը նույնպես նվիրում է ադրբեջանական թուրքերին:
Ավելի՛ն, երբ մեկ ամիս ու 3 օր առաջ «չաքուջ նիկոլին» կզացրած ալիևի ադրբեջանաթուրքական զորքից մի 200-ը մտան Հայաստանի տարածք ու զավթեցին Սիսիանի շրջանում գտնվող Սև լիճը, ապա և Ուխտասարի մի մասը, ապա մոտ 3-3,5 կիլոմետր խորացան ՀՀ սուվերեն տարածքում, ո՛չ թուրքի նիկոլը, ո՛չ իր թրքահպատակ հանցախումբը ոչինչ չարեցին: Ի՜նչ հազարավոր մեքենաներ, ի՜նչ յեսիմ ինչ...
Իսկ հիմա, տեսեք-տեսեք՝ «հազարավոր մեքենաներով» արշավանք է կազմակերպում:
Սրտանց մաղթում եմ՝ գնալներդ լինի, գալներդ՝ ոչ: Ինքնա-սատկե՛ք Սյունիքի ճանապարհին:
Իսկ մնացածը՝ վաղը կերևա:
Առհասարակ, շատ-շատերն են պատմության տարբեր ժամանակահատվածներում ասպատակել, արշավել Սյունիքի վրա: Բայց Սյունիքը կա ու կանգո՛ւն է, որքան էլ որ նիկոլանմանները այն թուրքական շրջապատման մեջ են դրել արդեն:
Բայց Սա Սյունի՛քն է: Հայոց ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՍՅՈ՛ՒՆԸ:
Այն Սյունիքը, որ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ ոչ միայն արագորեն ազատվեց բոլշևիկա-թրքական «առաջին էշելոնի» նվաճողներնից, այլև մի քանի հարյուր հոգով, գայլավաշտերով ելավ բազմահազարանոց «11-րդ կարմիր բանակի դեմ» ու այնպիսի շան ծեծ տվեց, որը մինչև հիմա հիշվում է:
Վերջապես սա այն Սյունիքն է, որտեղ ազգադավ ստահակին «ողջունել» են ինչպես որ հարկն է՝ «ողջո՛ւյն, ...-ի տղա»:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը