Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես զգում եմ, որ, Հայաստանի իշխանությունը արժանվույնս չի հետապնդել Հայաստանի պետական շահը»
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը գոնե մոտ ապագայում չի ակնկալում, բայց հայաստանյան իշխանություններից ակնկալում է հետևյալը.
-Ակնկալում եմ, որ Հայաստանի իշխանությունը վերջապես հասկանա պահի լրջությունը և այն իրավական, հանրային մանդատը, որ նա չստացավ ընտրությունների միջոցով, գոնե իր քայլերի միջոցով կարողանա փաստարկի, որ ինքը ներկայացնում է հայ ժողովրդի քաղաքացիական զանգվածի և ազգի շահերը։
Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ դարձած Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, թե ուզում է այնտեղ Հայաստանը տեսնել որպես «օկուպանտ»՝ Ր. Հովհաննիսյանն ասել է, որ հասունացել է պահը, երբ Հայաստանը պիտի կարողանա իր դիրքը ապահովել։
-Պարզ է, որ դա կարող ենք առավելագույնս կատարել, երբ ունենանք մի իշխանություն, որը իրավական է, օրինական է և վայելում է ժողովրդի աներկբա վստահությունը և հավատը,- ասել է Ր. Հովհաննիսյանը։