Քաղաքական

20.06.2021 13:28


Գորիսի 34/03 ընտրատեղամասի դիմաց խոչընդոտվել է ParaTV-ի լրագրողի աշխատանքը

Գորիսի 34/03 ընտրատեղամասի դիմաց խոչընդոտվել է ParaTV-ի լրագրողի աշխատանքը

ParaTV-ին ահազանգում է․

«Գորիսում տեղակայված 34/03 ընտրատեղամասի դիմաց զինվորական համազգեստով ընտրողներին տեսանկարահանելու ժամանակ խոչընդոտվել է ParaTV-ի լրագրողի աշխատանքը։

Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայի հորդորով և խնդրանքով տեսանկարահանումը դադարեցվել է, որից հետո քաղաքացիական հագուստով երիտասարդը և մեկ այլ բարձրաստիճան զինծառայող սկսել են ագրեսիվ պահվածք դրսևորել լրագրողի նկատմամբ։

Դեպքի վերաբերյալ ահազանգել ենք Ոստիկանություն»։

Այս խորագրի վերջին նյութերը