Կարծիք

20.06.2021 16:44


Իրականում այս ամենը ցույց է տալիս այդ գոնգոների համաձայնությունը Արցախի կորստին

Իրականում այս ամենը ցույց է տալիս այդ գոնգոների համաձայնությունը Արցախի կորստին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ի գիտություն, բոլոր այն գոնգոյանման քաղ․ հասարակության ներկայացուցիչներին, որոնք խոսում են իբր ընդդիմության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման մասին։
Հայաստանում գործում է վարչական մարմինների այսպես ասած ինստիտուցիոնալ մոդելը, այսինքն՝ վարչական մարմին է միայն օրենքով նախատեսված, վարչարարություն իրականացնող մարմինը: Ըստ օրենքի(«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք, հոդված 3) դրանք են՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները` Հայաստանի Հանրապետության նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ (ոստիկանություն, մաքսային ծառայություն, ԱԱԾ և այլն), ինչպես նաև տարածքային կառավարման մարմինները` մարզպետները, տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը: Այլ մարմինները, ՊՈԱԿ-ները, պետական համալսարանները, պետության կողմից հիմնված կազմակերպությունները չեն կարող իրականացնել «վարչարարություն», նույնսիկ եթե իրենց գործունեությունը առնչվում է մարդու իրավունքներին: Այլ երկրներում կան այլ մոտեցումներ, գործում է այսպես կոչված ֆունկցիոնալ մոդելը՝ եթե որևէ մարմնի կամ անձի գործունեությունը հետևանք կարող է թողնել մարդու իրավունքների վրա, ապա նա կրում է վարչական մարմնին հատուկ պատասխանատվություն (այսպես կոչված ֆունկցիոնալ մոդելը): Պետք է նաև հիշել, որ սահմանադրության նախորդ փոփոխություններով վերացվել է այն դրույթը, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել այլոց իրավունքները: Այսինքն՝ վարչական մարմիններից բացի ոչ ոք կաշկանդված չէ մարդու իրավունքներով (ՀՀ Սահմանադրություն, 2005 թ. խմբագրության, հոդված 47):
Այնպես որ, այն հայտարարություններն, իբր այս ընտրությունների ընթացքում, ի տարբերություն իշխանության, ընդդիմությունն է կիրառում վարչական ռեսուրսներ, ընդամենը կարող էր ծիծաղելի լինել, բայց իրականում այս ամենը ցույց է տալիս այդ գոնգոների համաձայնությունը Արցախի կորստին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը