Քաղաքական

21.06.2021 11:50


Հայաստանում ընտրություններն անցկացվել են բաց, արդար և օբյեկտիվ. ԱՊՀ դիտորդական առաքելություն

Հայաստանում ընտրություններն անցկացվել են բաց, արդար և օբյեկտիվ. ԱՊՀ դիտորդական առաքելություն

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ և ՀԱՊԿ դիտորդները խախտումներ չեն հայտնաբերել, Երևանում ամփոփելով դիտորդական առաքելության արդյունքները՝ հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։

«Ընդհանուր կարծիքն այն է, որ ընտրությունները սկսվել են առանց աղմուկի և նյարդայնության: Պատրաստվել է կոլեգիալ վերջնական փաստաթուղթ: Գործընթացն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա: Գործընթացը տեղի է ունեցել բարձր կազմակերպչական մակարդակով»,-հայտարարեց Նեմատովը։

Առաքելության ղեկավարն ասաց, որ Հայաստանում են մայիսի 31-ից, այցելել են մոտ 700 ընտրատեղամաս։

«Մենք դիտորդական առաքելությունն անցկացրել ենք ազատ, անկողմնակալ, առանց միջամտելու Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի օրենքների հիման վրա»,-նշեց Նեմատովը։

Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովները ստեղծել են բոլոր պայմանները ազատ կամարտահայտման իրավունքներն իրականացնելու համար:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը