Լրահոս

22.06.2021 10:13


Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել (լուսանկար)

Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել (լուսանկար)

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

Առավոտ շուտ ինչ-որ անբարոյական մայրիկի զավակներ նռնակ են գցել իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Այսօր առաջին անգամ Միհրանին առավոտ շուտ արթուն տեսա: Հիմա արդեն ձևը սովորեցինք՝ ոնց է պետք արջին քնից հանել)))): Կարելի է ասել՝ մշտական թվացող պրոբլեմ է լուծվել)):

Բայց դա, իհարկե, չի փրկի անբարոյական մայրիկի զավակներին: Գտնելու ենք ու մամաները լացացնենք:

UPD Նախորդ գրառման․

Տեղում աշխատող ոստիկանների նախնական վարկածի համաձայն՝ Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել:

Այս խորագրի վերջին նյութերը