Աշխարհ

25.06.2021 19:25


Վրաստան է ներկրվել առողջության համար վտանգավոր հավի միս

Վրաստան է ներկրվել առողջության համար վտանգավոր հավի միս

Անասնաբուժական սահմանի վերահսկողության արդյունքների համաձայն, «Փոթիի նավահանգստի» մաքսակետում առգրավվել է 82,5 տոննա սառեցված թռչնամիս: Այս մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, սառեցված հավի մսի մեջ հայտնաբերվել են «մարդու առողջության համար վտանգ ներկայացնող վնասակար օրգանիզմներ»: Գերատեսչությունից չեն նշել, թե որ երկրից է ներմուծվել խմբաքանակը:

Վրաստանի Սննդի ազգային գործակալության հրամանով արտադրող ընկերուան համար դադարեցվել է երկիր ապրանք ներմուծելու իրավունքը մեկ տարի ժամկետով, իսկ արտադրանքը վերամշակվել է:

Պոտենցիալ վտանգավոր սառեցված հավի մսի ներկրումը երկիր միակ դեպքը չէ, որ վերջին օրերին տեղի է ունեցել Վրաստանում:

Ծառայության համաձայն՝ Թուրքիայից ներմուծված լոլիկի խմբաքանակում նույնպես հայտնաբերվել են «կարանտինային վնասակար օրգանիզմներ»: «Սարփի» անցակետում բուսասանիտարական ստուգման արդյունքում ոչնչացվել է ամբողջ մթերքը՝ 1952 կիլոգրամ լոլիկ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը