Քաղաքական

29.06.2021 16:09


Անհեթեթության ապաթեոզը. Չարչյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ-ի մամուլի խոսնակի զեկույցի հիման վրա․ փաստաբան

Անհեթեթության ապաթեոզը. Չարչյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ-ի մամուլի խոսնակի զեկույցի հիման վրա․ փաստաբան

Իմ վերջին ունեցած տվյալներով՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին վիրահատել են կիրակի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ պրոֆեսորը սրտի վիրահատության է ենթարկվել, ձերբակալությունն էապես վատթարացրել է նրա առողջական վիճակը:

«Հուսով եմ, որ կան սահմաններ, որոնք չեն անցնի»,-նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ կան լուրջ հիմքեր քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Դրանցից մեկը քրեական գործի հարուցումն է ՀՔԾ-ի մամուլի խոսնակի զեկույցի հիման վրա:

«Անկախ դիտորդի տվյալները հիմք չեն եղել»,-հերքեց Վարդեւանյանը: Նա հայտնեց, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը