Աշխարհ

30.06.2021 10:21


Ադրբեջանցին մկրատով սպանել է հարևանին

Ադրբեջանցին մկրատով սպանել է հարևանին

Ադրբեջանում տեղի է ունեցել հերթական սպանությունը։ Հանցագործությունն արտասովոր է նրանով, որ որպես սպանության գործիք օգտագործվել է մկրատը։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բարդայի բնակիչ Ռ.Մուսաեւը վիճել է համագյուղացի Թ.Աբդուլաեւի հետ։ Վեճի ժամանակ Մուսաեւը նրան մկրատով բազմաթիվ հարվածներ է հասցրել։ Ստացած վերքերից տղամարդը մահացել է։ Հանցագործը ձերբակալված է։

Հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը