Աշխարհ

30.06.2021 14:12


Լոնդոնում անհայտ անձինք հարձակվել են երկրի գլխավոր բժշկի վրա (տեսանյութ)

Լոնդոնում անհայտ անձինք հարձակվել են երկրի գլխավոր բժշկի վրա (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Սուրբ Ջեյմսի այգում երկու անհայտ անձինք հարձակվել են երկրի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթիի վրա:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, բժիշկը փորձել է խուսափել անհայտ անձանց հետ բախումից, սակայն վերջիններս նրան թույլ չեն տվել անցնել և սկսել են նվաստացնել նրան:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ, որի տեսանյութը հրապարակվել է համացանցում:

Կատարվածին արձագանքել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Դատապարտում եմ այդ սրիկաների վարքագիծը: Մեր աշխատասեր պետական ծառայողները չպետք է նման վերաբերմունքի արժանանան մեր փողոցներում, և մենք չենք պատրաստվում հանդուրժել դա»,-գրել է վարչապետն իր թվիթերյան էջում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը