Աշխարհ

01.07.2021 14:22


Ադրբեջանի ԱԻՆ-ը 2 օր է` չի կարողանում մարել Ֆիզուլիում բռնկված անտառային հրդեհը (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԻՆ-ը 2 օր է` չի կարողանում մարել Ֆիզուլիում բռնկված անտառային հրդեհը (տեսանյութ)

Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ֆիզուլիի շրջանում (Վարանդա) շարունակվում է երեկ` հունիսի 30-ին բռնկված հրդեհը։ Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 2 օր է` փորձում է մարել հրդեհն ու կանխել դրա տարածումը, բայց անարդյունք, քանի որ հրդեհը բռնկվել է բարդ լեռնային ռելիեֆ ունեցող տեղանքում։

Հրդեհի մարմանը, բացի հրշեջ ջոկատներից, մասնակցում է նաև երկրի արտակարգ իրավիճակների նախարարության ավիախմբի ուղղաթիռը:

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են նաև, որ հրդեհը տարածվել է Ֆիզուլիի ականապատված տարածքում, որը մասամբ ներառում է անտառային գոտին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը