Քաղաքական

06.07.2021 15:41


Դատավարությունները, որոնք իրականացվում են Բաքվում, բեմականացված են. Սիրանույշ Սահակյան (տեսանյութ)

Դատավարությունները, որոնք իրականացվում են Բաքվում, բեմականացված են. Սիրանույշ Սահակյան (տեսանյութ)

Դատավարությունները, որոնք իրականացվում են Բաքվում, բեմականացված են, և դրանց հիմանական սպառողը միջազգային հանրությունն է՝ քաղաքական պատճառներով: Օնլայն քննարկման ժամանակ ասաց գերիների հարցերով փաստաբան Սիրանույշ Սահակյանը:

«Իհարկե, այդ դատավարությունները որոշակի անորոշություն, անհանգստություն պատճառում են հայերին, և այս առումով տեղվորվում են հակահայկական քաղաքականության մեջ, բյաց դրանք հիմնականում միտված են ադրբեջանական թեզերը հիմնավորելու համար: Այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ, 90-ականների պատերազմի ընթացքում ռազմագերիներին խոշտանգելու, ահաբեկչություն իրականացնելու և այլ ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ: Եվ հիմա շատ լավ հնարավորություն է ստեղծված Բաքվի համար՝ չարաշահել հայ ռազմագերիների իրավունքները և հենց հայերի միջոցով գեներացնել ապացույցներ, որոնք պետք է օգտագործվեն ադրբեջանական թեզերը հիմնավորելու համար»:

Աղբյուրը՝ /yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը