Քաղաքական

08.07.2021 11:24


Քաջարանի համայնքապետի տունը խուզարկել են․ ԱԱԾ-ն Մանվել Փարամազյանին Երևան է տեղափոխել (տեսանյութ)

Քաջարանի համայնքապետի տունը խուզարկել են․ ԱԱԾ-ն Մանվել Փարամազյանին Երևան է տեղափոխել (տեսանյութ)

ԱԱԾ-ն Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին տեղափոխում է Երևան։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից։

«Այս պահին ԱԱԾ-ն անհասկանալի պատճառներով, ապօրինաբար Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին»,-գրել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկում են Մանվել Փարամազյանի բնակարանը, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Այս խորագրի վերջին նյութերը