Քաղաքական

08.07.2021 13:19


«Վերածնվող Հայաստանը» խստորեն դատապարտում է Առուշ Առուշանյանի և Մանվել Փարամազյանի դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը

«Վերածնվող Հայաստանը» խստորեն դատապարտում է Առուշ Առուշանյանի և Մանվել Փարամազյանի դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իր վարչության անդամների՝ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը։
Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունեն։
Այս ձեռագիրը կեղծ քրեական գործերի նոր ալիքի վկայությունն է, որով ապիկար իշխանությունները փորձում են խուսափել մոտալուտ արդարադատությունից և շեղել հանրության ուշադրությունը՝ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներից։

Այս խորագրի վերջին նյութերը